Էլեկտրականություն,Լիցքեր
Կուլոնի օրենք.
Երկու կետային լիցքավորված մասնիկների փոխադարձ ձգողության կամվանողության ուժը ուղիղ համեմատական է նրանց լիցքերի մեծությանարտադրյալին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն:
Լիցքեր
Ամենապարզ և առօրեական երևույթը, որտեղ նկատվում է էլեկտրական լիցքերիգոյությունը բնության մեջ, մարմինների էլեկտրականացումն է հպման ժամանակ:Էլեկտրական լիցքերի՝ փոխադարձ ձգողության և փոխադարձ վանողությանընդունակությունը բացատրվում է երկու տիպի՝ դրական և բացասական լիցքերիգոյությամբ։ Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում. Օրինակ՝ դրական լիցքով լարված երկու մարմին միմյանց վանում են.՝+ +: Բացասական և դրական լիցքով երկու մարմին՝ ձգում:
Ազատ լիցքեր
Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը միմարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական ևբացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են (տարանունլիցքերով)։
Մարմինները, ըստ իրենց ազատ լիցքերի կոնցենտրացիայի, բաժանվում են երեքխմբի՝ հաղորդիչներ, մեկուսիչներ, կիսահաղորդիչներ:
Հաղորդիչներն այն մարմիններն են, որոնցում էլեկտրական լիցքը կարող է ազատտեղաշարժվել մարմնի ամբողջ ծավալում։ Հաղորդիչները բաժանվում են երկուխմբի. առաջին սեռի հաղորդիչներ (մետաղներ), որոնցում լիցքերի (ազատէլեկտրոնների) տեղափոխությունը չի ուղեկցվում քիմիական փոխարկումներով,և երկրորդ սեռի հաղորդիչներ (օրինակ, աղեր, թթվային լուծույթներ և այլն),որոնցում լիցքակիրների (դրական և բացասական իոնների) տեղափոխությունըհանգեցնում է քիմիական ռեակցիաների։
Մեկուսիչները (օրինակ՝ ապակին, պլաստմասսան) այն մարմիններն են,որոնցում չկան ազատ լիցքակիրներ։
Կիսահաղորդիչները (գերմանիում, սիլիցիում և այլն) միջանկյալ դիրք ենզբաղեցնում մետաղների և մեկուսիչների միջև։
Комментариев нет:
Отправить комментарий