четверг, 14 декабря 2017 г.

Ստուգում-2
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1)
մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական
2)
Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ
3)
նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-
4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-

2.
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1)
հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-
2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-
3)
միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա
4)
Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն

3.
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
1)  ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել
2)
բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-
3)
զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի
4)
թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-

4.
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.
1)
տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ
2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց
3)
ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա
4)
խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ

5.
Ո՞ր բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում.
1)
զուգերգ
2)
տասներեք
3)
օրհներգ
4) կիսաեփ

6.
Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.
1)
կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
2)
վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/
4)
ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/

7.
Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1)
Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»
2)
Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած
3)
Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս

8.
Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.
1)
կուրացուցիչ
2)
բուսակեր
3) կապտավուն
4)
բնավեր

9.
Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.
1)
ոսկյա մատանի
2)
ամպամած երկինք
3)
անաչառ քննադատ
4) լացող ուռենի

10.
Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
2) «
Միջին պատմություն մեր նախնիների»
3) «
Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
4) «
Մեր հայրենիքի պատմության ավարտը»

11. «
Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.
                   
Արևուն կասեր. «Դու դուրս մ'էլներ, ես դուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ
2)
Ծովինար
3)
Խանդութ
4)
Արմաղան
12. Ո՞վ է ասել.
«
Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
1)
Գր. Նարեկացի
2) Ներսես Շնորհալի
3)
Սայաթ-Նովա
4)
Ֆրիկ

13.
Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1)
լեզվի հարցին
2)
գրականության բովանդակությանը
3)
հերոսի ընտրությանը
4)
հայ եկեղեցու պահպանությանը

14.
Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ...
1)
գրաբար
2)
արևմտահայերեն
3)
միջին հայերեն
4)
արևելահայերեն

15.
Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս...
1) «
Տիգրան և Աժդահակ»
2) «
Հայկ և Բել»
3) «
Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «
Արտաշես և Արտավազդ»

16.
Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1)
Բուզանդ
2)
Եղիշե
3)
Փարպեցի
4)
Ագաթանգեղոս


17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1)
ազատ
2) «
դրամ-դրամ շէքերով»
3) «
ճորով»
4) «
խընծորով»

18.
Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1)
Քանի~ ձեռքից եմ վառվել
2)
Լույս տալով եմ ըսպառվել
3)
Հուր եմ դառել` լույս տըվել
4)
Վառվել ու հուր եմ դառել
                (
Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3

19.
Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1)
Քուչակ
2)
Ֆրիկ
3)
Շնորհալի
4)
Սայաթ-Նովա

20.
Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.
1) 1848
թ.
2) 1858թ.
3) 1865
թ.
4) 1850
թ.

вторник, 16 мая 2017 г.

Ֆուտբոլ

Ֆուտբոլ մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։
Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։
Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարիլեգեոներները:
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝, Շեֆիլդ Յունայթեդը  և առաջին ազգային առաջնությունը հիմնվել են Անգլիայում: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։
Ֆուտբոլը Հայաստանում
Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում: ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ականն թթ.: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920 թ-ին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թ-ին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թ-ից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թթ.՝ Դինամո, 1963 թ-ից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցել համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թթ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թ-ից սկսված անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ:

խառնվածքները

Խառնվածքը Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մա...