Պատմություն

Մայիս

Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)

Ինչպես արդեն գիտենք, 1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր արտաքին ու ներքին չափազանց ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականություն և այլն։
1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը (նախագահ Ա. Ահարոնյան) փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։

Քանի դեռ շարունակվում էր աշխարհամարտը, Անդրկովկասում տեր ու տնօրինություն էին անում Քառյակ միության երկրներից Գերմանիան և Թուրքիան։ Նրանք նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Նրանց համար մեծ գրավչություն ուներ ադրբեջանական նավթը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվել այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։
Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։
Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։





Հայաստանն Առաջին աշխարհամարտ

Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում: 1914-1918թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (ԳերմանիաԱվստրո-ՀունգարիաԹուրքիա1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ ԲրիտանիաՌուսաստանՖրանսիա1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը


Մարտի 11-15
Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում:
2. Վերհանե՛ք Վիեննայի վեհաժողովի նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.


1 Վեստֆալյան համակարգին բնորոշ էին միմյանց մրցակից ու հաճախակի փոփոխվող քաղաքական դաշինքները, որն իր հերթին ապահովում էր ուժերի հավասարակշռվածության միջազգային համակարգի գոյությունը։ Համակարգը գոյատևեց մոտ 150 տարի՝ ընդհուպ մինչև Ֆրանսիական մեծ հողափոխությունը և նապոլեոնյան պատերազմները։


2 Վիեննայի վեհաժողովը հանգուցային դեր խաղաց առաջատար եվրոպական պետությունների միջև հարաբերությունների կայուն պարադիգմայի ձևավորման մեջ: Սկսվեց «Եվրոպական համերգի» դարաշրջանը, այսինքն՝ Եվրոպայում ստեղծվել էր այդ աշխարհամասի պետությունների միջև բալանս՝ հավասարակշռություն: Եվրոպական համերգը հիմնված էր մեծ պետությունների ընդհանուր համաձայնության, մի տեսակ կոնսենսուսի վրա: Այդ պետություններն էին՝ Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պրուսիան: Այս հինգ մեծ տերությունների միջև հարաբերությունների յուրաքանչյուր սրում կարող էր հանգեցնել միջազգային համակարգի կործանման:


Երիտթուրքական հեղաշրջումից հետո ասպառեզ մտան նոր կազմակերպություններ: Դրանցից էր 1908թ. հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ստեղծված հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը: Ռամկավարները գործում էին գլխավորապես ՎանՎասպուրականում, որտեղ գրեթե բոլոր արմենականներն անդամագրվեցին այդ կուսակցությանը: 1908-1914թթ. համարվում են հայ ազգային կուսակցությունների պատմության դժվարին ժամանակաշրջաններից մեկը: Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911թթ. և 1912-1914թթ.: Առաջին փուլում ՀՅԴն համագործակցեց երիտթուրքերի և թուրքական կառավարության հետ: Երկրորդ փուլում, երբ բացահայտվեց նոր իշխանության իրական դեմքը, ՀՅԴն դադարեցրեց համագործակցությունը երիտթուրքերի հետ: 1912թ. մայիսին ՀՅԴն պաշտոնապես խզեց իր հարաբերությունները երիտթուրքերի հետ: Այսպիսով՝ հայ ազգայինքաղաքական կուսակցությունները համոզվելով, որ երիտթուրքերը շարունակում են հայերին ոչնչացնելու աբդուլհամիդյան ծրագիրը, փոխեցին իրենց դիրքորոշումը և վերսկսեցին պայքարը Հայկական հարցի լուծման համար:



Փետրվարի 4-8

Առաջադրանքներ.1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
Գերմանական ռազմական առաքելության ղեկավար գնդապետ Բրոնզարտ ֆոն Շելենդորֆը 1914 թվականի հունիսի 7-ին ավարտեց օսմանյան բանակի նախնական նախագիծը: Այն նախապատրաստվել էր նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, հետևաբար չէր անդրադառնում տվյալ պահին տիրող իրավիճակին, այլ հիմնականում վերաբերում էր Բալկաններից եկող վտանգին և ոչ թե ընթացող պատերազմին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին, եթե վերջինս աջակցի Բալկանյան երկրներին:
Համաձայն Շելենդորֆի պլանի՝օսմանյան զորքերը պետք է տեղակայվեին հունական և բուլղարական սահմանների երկայնքով: Թուրքիայի բանակը կարող էր միայն հակառակորդ զորքերի տեղաշարժերի դիտարկումներ կատարել՝ խուսափելով հակառակորդ զորքերի հետ շփումից: Թուրքական զորքերի մեծ մասը տեղակայվել էր Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում, որպեսզի հնարավորության դեպքում հարձակվեին ռուսական զորքերի վրա: Մեծ ուշադրություն պետք է հատկացվեր նաև Ստամբուլի և նեղուցների հսկողության վրա: Էդիրնե և Չաթալջա պաշտպանական շրջանները նախատեսված էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք և ռազմաճակատ տանող ճանապարհների պաշտպանության համար: Հիմնական ուժերը պետք է կենտրոնանային Չաթալաջայում:
1914 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո ռազմական պլանը փիրավիճակի փոփոխության հետ կապված հարկադրված պետք է փոխվեր: 1914 թվականի օգոստոսի 2-ին Գերմանական կայսրության հետ համաձայնագրի կնքմանը հաջորդեց Բուլղարիայի հետ համաձայնագրի կնքնմանը: Քանի որ Օսմանյան կայսրությունը դարձավ Կենտրոնական ուժեր դաշինքի անդամ, նրա թշնամին դարձավ ոչ միայն Ռուսաստանը, այլև Անտանտ դաշինքի այլ անդամներ: Ռուսաստանի և Սերբիայի դեմ հարձակման շարժառիթ կարող էր լինել Ռուսական կայսրության հարձակումը Կովկասի և Թուրքիայի արևելյան շրջանների վրա:

2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։

գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Հայ հասարակա-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

Դեկտեմբերի 3-7

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.Թեմա 9. Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին.ա/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /էջ 91-96/բ/ Երիտթուրքերի հեղաշրջումը և Արևմտահայությունը /էջ 96-99/գ/ Հայկական հարցը 1912-1914 թթ. /էջ 99-103/-/բանավոր, դասագիրք/. 

Առաջադրանքներ.1.     Ներկայացրե՛ք Սուրբ Առաքելոց վանքի կռվի նշանակությունը և հետևանքը:
Զորավար Անդրանիկի վկայությամբ. «1901թ. տարուան  հոկտեմբեր ամիսն էր: Կելիկուզան գիւղին մեջ մեր զինւորներեն գաղտնի խորհրդակցական ժողով մը գումարեցինք: Ես, Գեւորգը, Վաղարշակը եւ Հաճի Հակոբը: Մեր խորհրդակցութեան նպատակն էր միջոց մը եւ չամփա գտնել, հայ ժողովրդին վրայ ծանրացող տառապանքը մեղմելու եւ թրքական ու քրդական հարստահարություններն ու հալածանքները դադրցնելու …»:Խորհրդաժողովի միասնակիցները Հաջի Հակոբի առաջարկությամբ որոշում են ֆիդայիններով բարձրանալ ս. Առաքելոց վանքը, ամրանալ նրա  ամրակուռ պարիսպների հետեւում եւ, որպես բողոքի արտահայտություն՝ կռիվ մղել: Ընդունելով համանման որոշում՝ խորհրդաժողովի մասնակիցները հույս ունեին, որ այս ճանապարհով կարելի է.1.    Սթափեցնել ժողովրդին, որպեսզի նա ոգեշնչվի հայդուկների մղած պայքարից, հրաժարվի դավանափոխ լինելու մտադրությունից:2.    Երկարատեւ դիմադրությունը կարող է սթափեցնել նաեւ կառավարությանը, որը հարկադրված՝ կմեղմացնի հայության նկատմամբ գործադրվող հալածանքները:3.    Քրիստոնյա տերությունների հյուպատոսների ուշադրությունը բեւեռել իրենց պահանջների վրա:Պետք է նկատել, որ Առաքելոց վանքի կռիվը յուրօրինակ ձեռնարկում էր հայդուկային պայքարի մարտավարությունում: Հայդուկների մղած կռիվները մինչ Առաքելոց վանքի կռիվը կրում էին պաշտպանական բնույթ: Որպես օրենք, նախահարձակ կողմը մշտապես հակառակորդն էր, իսկ այս անգամ նախահարձակը հայդուկներն էին:Պատվիրակության հետ բանակցությունները վարում էին Անդրանիկը, Գեւորգ Չաուշը (Գեւորգը Չաուշ մականունը ստացել է հենց այս կռիվների ժամանակ) ու Հաջի Հակոբը: Նրանք պատվիրակության անդամներին ներկայացրեցին իրենց ձեռնարկումի շարժառիթները եւ պահանջները:Ա.  Ազատ արձակվել քաղաքական բանտարկյալներին:Բ.  Պատժել Սպաղանքի, Հեթինքի, Շուշնամերկի եւ մյուս գյուղերի ավերողներին ու ֆինանսապես հատուցել վնասված գյուղերին:Գ.  Ըստ կառավարական օրենքի այլեւս գյուղերը չկարողանային վաճառել կամ գնել:Դ  Հատուցում վճարել Մշո դաշտի 50-60 անմեղ զոհերի ընտանիքներին ու պատժել նրանց սպանող ոճրագործներին:Իրենց հաստատակամությունն առավելագույնս հաստատելու  եւ պատվիրակության վրա ազդեցիկ տպավորություն գործելու նպատակով՝ վերջում Զորավար Անդրանիկը ավելացնում է, որ «...նպատակներս է անձնազոհ լինել ազգներուս իրավունքը պաշտպանելու համար, եւ եթե պահանջուի, պիտի կռուինք ու մեռնինք»: Մշո ս. Առաքելոց վանքի կռիվը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես հայ ժողովրդի համար, այնպես էլ թուրք եւ քուրդ քոչվորների համար: Ժամանակակիցների հավաստմամբ, երբ դեռ հայդուկները վանքի պարսպների մատույցում քաջաբար կռվում էին, դրսում հայ ժողովուրդը արդեն երգեր էր հյուսում եւ երգում նրանց մասին: Մարտերից հետո ժողովուրդը նորից սկսեց երգել իր քաջերի մասին, այլեւս չէր մտածում  ուղղափառ կրոնը ընդունելու մասին եւ իր հույսը նորից կապեց հայդուկների հետ:

 2.     Ներկայացրե՛ք հայ ավանդական կուսակցությունների վարած քաղաքականությունը երիտթուրքերի հեղաշրջումից հետո:
 3.     Պարզաբանե՛ք ռուս-թուրքական համաձայնագրի բովանդակությունը: Փորձե՛ք գնահատել այդ փաստաթուղթը /գրավոր/.
 Ըստ կնքված համաձայնագրի՝ արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված, որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների, որոնց նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։ Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում գինված ուժեր։ Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, ստորին պաշտոնյաներին փոխարինել նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրքական կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին։ Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ։ Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով։ Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից։ Դատավճիռները կազմելու էին թուրքերեն և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով։ Վիլայեթի ժողովուրդներ կրթության բյուջեում յուրաքանչյուր ցեղային տարրի  բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան։ Կենտրոնական կառավարությունը չէր խոչընդոտելու հավատակիցներին համայնքներում հոգալու իրենց դպրոցների ծախսերը։ Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմանյան հպատակ իր գինվորական պարտականությունը կատարելու էր այն գինված շրջանում, որտեղ նա բնակվում Էր։ «Համիդիե»տխրահռչակ հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում։Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարգելը  Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների  և Կոմիտեների  անդամներն ընտրվելու էին հավասար թվով՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Էրզրումի վիլայեթում: Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով։ Սվազի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվելու էին համեմատական սկզբունքով և այլն։ Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը։ վարչական մարմիններում անդամներն ընտրվելու էին կես առ կես՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ։ Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում։


Հոկտեմբերի 15-19

Ո՞րն էր 1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։
Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպում կնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է

·        զորքերը հետ քաշել Զեյթունից,
·        ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,
·        Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։
Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։ Հոկտեմբերի 8-102. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը /գրավոր/
1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։ 3. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր/.Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը վերաբերում էր հայերին, որտեղ Բարձր դուռը պարտավորվում էր օգնել հայերին, պայմանագրի մյուս հոդվածներում ևս կային հայերին վերաբերող հարցեր, իսկ Բեռլինի վեհաժողովում 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի , հանվեց Հայաստան անվանումը, թողնվեց միայն «Հայաբնակ մարզեր» անորոշ անվանումը, և հայկական հարցը չլուծվեց ի օգուտ հայերի:Կարծում եմ հայերը հասկաացան, որ անիմաստ է հարևան, բարեկամ երկրների օգնությանը սպասելը և պետք է փորձեն միայնակ դուրս գալ խնդիրներից։ 



Գործակալությունները և դրանց գործառույթները

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր
1 գործակալություններից
2 վերին արքունի ատյանից
Վերին արքունի ատյանի գործառույթները
Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։
Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։
Պայլի գործառույթները
Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։
Սպարապետի գործառույթները
Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխան, շական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։
Ջանցլերի (կանցլեր) գործառույթները
Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրնակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը)։
Սեղանապետության գործակալի գործառույթները
Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։
Մաքսապետության գործակալի գործառույթները

Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն։
Թագուհու գործառույթները
Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան, խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։





Հայ-մոնղոլական դաշինք
Հայ-մոնղոլական դաշինքը կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսիսուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային ՄիջագետքԱսորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամ ընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ։



Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
Կիլիկիայի հայկական թագավորությունը գտնվում էր Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»:
Իշխանության հիմքը դրվել        է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։[4] 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում
Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։
Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։
12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։
Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։

Երբ հասավ հայոց 465 թվականը (17 մարտ 1016-16 մարտ 1017) աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց սուրբ երրորդությունը պաշտողներին... Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին: Փորձանքի լուրը հասավ Սենեքերիմ թագավորին: Նրա ավագ որդի Դավիթը, հավաքելով ազատների զորքը, հարձակվեց թուրքերի ճամբարի վրա: Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ: Մինչև այն ժամանակ ոչ ոք չէր տեսել թուրքական հեծելազոր. հանդիպելով տեսան նրանց տարօրինակ արտաքինը. նրանք աղեղնավորներ էին, կանանց նման հերարձակ 
- Մատթեոս Ուռհայեցի



Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը: Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա... 
- Արիստակես Լաստիվերցի


Նրանք ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետև նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր և ահաբեկում 
- Թովմա Արծրունի


1047 թվականին սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց։ Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց։ Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից։

Գրավելով Հայաստանը, հոռոմները դադարեցրին ամեն տեսակի պայքարը հայոց դեմ, բայց այս անգամ էլ ձեռնարկեցին նրանց դեմ այլ պատերազմ մղել. նրանք սկսեցին հայերին հավատաքննության ենթարկել: Նրանք ատեցին պատերազմական գործը, բայց Աստծո եկեղեցու մեջ կռիվ ու տակնուվրայություն հաստատեցին: Նրանք խուսափում են սելջուկների դեմ կռվելուց, բայց աշխատում են բոլոր իսկական քրիստոնյաներին դավանափոխ անել. հանդիպած քաջ ու հզոր մարդու աչքի լույսն են խավարեցնում կամ ծովը գցում և ջրահեղձ անում: Նրանց նպատակն էր հայոց բոլոր իշխաններին ու քաջ զինվորականներին Արևելքից հանել բերել հույների մեջ բնակեցնել


Երկրորդ և երրորդ արշավանքներ
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին Գթլմուշի և Իբրահիմ Յանալի գլխավորությամբ։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Բյուզանդական զորքերը պատսպարվել և դուրս չէին գալիս իրենց տեղերից, մինչ սելջուկները ավեր ու թալան էին տարածում։ Սելջուկները ավեր տարածելով հասան Մանազկերտի դաշտ և մի քանի մասերի բաժանելով իրենց զորքերը մի քանի ուղղություններով գրոհներ կազմակերպեցին։ Նրանք և ոչ մի տեղ լուրջ դիմադրության չհանդիպեցին։ Միայն 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին։
1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան, այն անձամբ գլխավորում էր առաջնորդ Տուղրիլ բեկը: Նրանք Հայաստան ներխուժեցին նույն ճանապարհով ինչ առաջին արշավանքների ժամանակ ավեր ու թալան տարածեցին ամբողջ Հայաստանում։ Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները։ Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ։ Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից։ Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի: Առանձնանում է նաև Մանազկերտի բնակչության կազմակերպած դիմադրությունը։ Շուրջ մեկ ամիս պաշարումից հետո սելջուկները ամոթահար հեռացան չկարողանալով գրավել քաղաքը։ Նրանք Մանազկերտի վրեժը հանեցին հայկական գյուղերից և քաղաքներից։


Բագրատունյաց Հայաստանի վերելքը, Բագրատունյաց Հայաստանի վերելքը, Թագավորության մասնատումն ու անկումը
Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:
Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:
Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:
Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:
Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:
Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:
Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:
Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:
Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:
Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:
Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:
Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:
Դարեր առաջ Բագրատունիների շնորհիվ կորսված հայկական պետականությունը վերականգնվել էր 885 թվականին, և Աշոտ Առաջինը օծվել էր հայոց թագավոր։ Բագրատունիների թագավորությունը երկար չգոյատևեց (885-1045), և մաս-մաս նվաճվեց Բյուզանդական կայսրության կողմից։ Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը։ Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։ Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։ Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը։

Ի՞նչ նպատակով և ի՞նչ միջոցառումներ իրականացրեց Հուստինիանոս 1-ինը: Ի՞նչ հետևանքներ ունեցան դրանք
Արևմտյան Հայաստանում գործում էր բյուզանդական կայսրության վառչակարգը։
Հուստինիանոս 1-ինը (527-565 թթ) կայսրության կառավարումը կենտրոնացնելու և հայ նախարարների ներքին կառավարման համակարգը քանդելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ծանրացնում են հայության վիճակը։ Կայսրը (530-531 թթ) ռազմավարչական բաժանում է կատարում, խախտում Արևմտյան Հայաստանի իշխանական տների համակարգը՝ կառավարումը հանձնելով բյուզանդական զինվորական պաշտոնների։ 536 թ օրենքով ստեղծվում է I Հայք, II Հայք, III Հայք, IV Հայք նահանգները։ Հատուկ օրենքով կալվածքները կարող են ժառանգել նաև կանայք և աղջիկները, ինչով նախարարական հողերը բաժան-բաժան են լինում։ Բյուզանդական կայսրության լուծը ծանրանում է։ Հայերը ամբստամբում են։ 539 թ ամբսամբությունը բյուզանդացիները ճնշում են։ 548 թ զորավար Արշակ Արշակունին՝ Հուստինիանոսի դեմ կազմակերպում է խռովություն։ Սակայն այն բացահայտվում է։
 Հայ-արաբական պայմանագիր  
 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։
Պայմանագրի կետեր
Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

«ԵՐԵՎԱՆ 2800»…«Հին Երևան» նախագիծ
Հին ԵրևանՀին թաղամասեր
ՀԻՆ ԹԱՂՀին Երևանի ամենամեծ թաղը: Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական հատվածը: Հայտնի էր նաև Բուն քաղաք կամ Շահար /պարսկ./…
ԲԵՐԴԿառուցվել է 16-րդ դարի վերջերին։ Եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մուսուլմանները։ Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով
ԿՈՆԴՀին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման: Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում
ՁՈՐԱԳՅՈւՂԶբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը
ՆՈՐ ԹԱՂԳտնվում է Ձորագյուղի արևելյան կողմում, այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828  թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից...
ԴԱԼՄԱԴալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով
ՔԱՐԱՀԱՆՔԵրևանի հարավարևելյան մասում էր։ Ժամանակին հայերը անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով: Պարսից տիրապետության օրոք անունը փոխվեց և կոչվեց «ԴամըռԲուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Թաղամասը մուսուլմանաբնակ էր
ԴԱՎԱ-ՅԱԹԱՂհայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։ Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաճառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարիթաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է
ՇԻԼԱՉԻԱրհեստավորների ու մանր առևտրականների թաղը Հին Երևանում: Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։ Այն լրացրել է գործարանների և գործարանային արդյունաբերության պակասը։ Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցությանը դիմանալ և շարքից դուրս եկան
ՂԱՆԹԱՐՀին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչվեց, իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»…
ԲՈւԼՎԱՐԵրևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար։ Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր։ Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին


Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում
Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:
Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:
Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:
Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:
Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:
Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:
Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։ Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:
Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը:

 Վահանանց պատերազմ,
Վահանանց պատերազմը տեղի է ունեցել 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:
Նվարսակի պայմանագրով Պարսից արքունիքը պարտավորվել է․
ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար,
բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի մարզպան։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը։





Երվանդունիների թագավորություն
Երվանդ Ա Սակավակյաց
     Հիմնական հոդված՝ Երվանդ Ա Սակավակյաց
Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը:
Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։
Տիգրան Երվանդյան
     Հիմնական հոդված՝ Տիգրան Երվանդյան
Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։
Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։
Վահագն Երվանդյան
     Հիմնական հոդված՝ Վահագն Երվանդյան
Վահագն Երվանդյան, կառավարել է մ.թ.ա. 530 - մ.թ.ա. 515 թթ.: Նա նախորդել է Տիգրան Երվանդյանին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Հիդարնես Ա-ն։ Մովսես Խորենացին նրան նույնացրել է Վահագն աստծու հետ։
Հիդարնես Ա
     Հիմնական հոդված՝ Հիդարնես Ա
Հիդարնես Ա Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 6-րդ դարի վերջում։ Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ մ.թ.ա. VI դ.:
Հիդարնես Բ
     Հիմնական հոդված՝ Հիդարնես Բ
Հիդարնես Բ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբում։ Նա Հիդարնես Ա-ի որդին էր և հաջորդողը։ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին՝ սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ։ Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը։
Հիդարնես Գ
     Հիմնական հոդված՝ Հիդարնես Գ
Հիդարնես Գ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին։ Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։
Արտաշիր Երվանդունի
     Հիմնական հոդված՝ Արտաշիր Երվանդունի
Արտաշիր Երվանդունին կառավարել է մ.թ.ա. V դարի երկրորդ կեսերին։ Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։
Երվանդ Բ
     Հիմնական հոդված՝ Երվանդ Բ
Երվանդ Բ (ծն.թ. անհայտմ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ, կառավարել է մ.թ.ա. 404-360 թթ.: Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։
Երվանդ Գ
     Հիմնական հոդված՝ Երվանդ Գ
Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IV դ. վերջը։ Երվանդ Բի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին:

Շամ(Սամոս) - Քա 260-240 և Արշամ - Քա 240-220 
Երվանդ Դ Վերջին
     Հիմնական հոդված՝ Երվանդ Դ Վերջին
Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտմ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. III դ. վերջին։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, իր հայ զորավար Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։


Արգիշտի Ա


Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։
 Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարեվմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են, 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։
 Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու։
 
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին
Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդումհայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունիքաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրիբլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։



    I դարում Քրիստոսի աշակերտներից Թադեոսն ու Բարդուղիմեոսը Հայոց աշխարհում ավետարանեցից քրիստոնեությունը: Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վահանքի տարածքում և այլ վայրերում:III դ. երկրորդ կեսից քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորվել էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության հայ ժողովրդի դիմակայությամբ:
Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին: Որմիզդ-Արտաշիրը հրամայել էր իր սպասավորներին վառել որմզդական հուրը հին հայոց պաշտամունքային կենտրոնում Բագրևանդ գավառի Բագավանի տաճարի մեջ:
Տրդատը վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը ծառայության է անցնում նրա մոտ:
Տրդատը եկեղյաց գավառում Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ արարողությանը Գրիգորը չէր մասնակցել: Իմանալով, որ Անակի որդին է, և քրիտոնյա Արտաշատ վերադառնալուց հետո նա հրամայում է Գրիգորին փակել Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի:
Դիոկղետանիոս կայսեր հետապնդումների հետևանքով Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած կայսերը:
Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, բայց ավաղ: Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին, և երբ Տրդատը ցանկացել էր որսի գնալ, ծանր հիվանդացել էր, նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք էր երևացել, որով նրան հայտնվել էր, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող էր բուժել միայն Գրիգորը: Այդ իմանալով՝ Տրդատը հրամայում է, որ Գրիգորին ազատ արձակեն: Գրիգորը բոլորին բուժում է ու սկսում քրիստոնեական քարոզչությունը:
Տրդատ III Մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած Հայոց զորքը` իր զորավարներով, մեծամեծերով, կուսակալներով Սբ. Գրիգոր Լուսավորչին կարգում են եպիսկոպոսապետ: Թագավորի հրովարտակով և հայոց նախարարների ուղեկցությամբ նա մեկնում է Կապադովկիայի Մաժաք քաղաքը, որտեղ Ղևոնդիոս գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան եպիսկոպոս է ձեռնադրում: Սուրբ Գրիգորը` որպես հայոց եպիսկոպոսապետ կաթողիկոս, վերադառնում է Հայաստան:
301թ. Հայաստանը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
303 թ. Վաղարշապատում կառացվում է Մայր տաճար Սբ. Էջմիածինը:
IV-Vդդ. Առաջին կեսին կաթողիկոսական աթոռին հիմնականում նստում ին Սբ. Գրիգոր Լուսավորիչի տան ներկայացուցիչները, սակայն որոշ ժամանակ կաթողիկոսական աթոռին էին նաև Աղբիանոսի տան ներկայացուցիչները: Թագավորի հովանավորությամբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում եկեղեցիներ է հիմնադրում: Տարոնում նա Քարքե լեռան լանջին դնում է Իննակյան Ս. Կարապետ, Աշտիշատում` Ս. Երրորդության եկեղեցիների հիմքը:
Հնուց եկող շատ տոներ ու ծեսեր Հայաստանում պահպանվեցին: Սբ. Գրիգոր Լուսավորիչը դարձավ Հայ Առաքելական եկեղեցու կարգավորության հիմնադիրը: Ժամանակի ընթացքում ժողովրդական և ազգային եկեղեցական տոները` Ամանոր, Սուրբ Ծնունդը, Ս. Սարգիսը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Ս. Զատիկը և այլն հայ ժողովրդի հոգևոր մշակութային կյանքում ներդաշնակվեցին:
Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:                                       





                               Արգիշտի Ա

Աշխատանքային գործունեություն


  • Ք.ա. 785թ. Ուրարտական թագավորությանն է միացրել Դիաուխի երկիրը:
  • Ք.ա. 785թ. արշավանքներ է ձեռնարկել և թագավորությանն է միացրել Աբունի, Կատարձա, Զաբախա երկրները:
  • Ք.ա. 784թ. Ուրարտական պետությանն է միացրել Վեդուրի-Էթիունի («Ջրային Էթիունի») երկրամասը:
  • Ք.ա. 782թ. հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը:
  • Ք.ա. 782թ. երկրին է միացնում Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի) «ծովային գավառը»:
  • Ք.ա. 786-781թթ. ստեղծել է Վանի աշխարհակալությունը:
  • Ք.ա. 781թ. Արգիշտին պարտության է մատնել ասորեստանյան զորքերին:
  • Ք.ա. 781-776թթ. կռիվներ է մղել Ասորետանի դեմ:
  • Ք.ա. 779թ. հեռավոր արշավանք է կատարել դեպի Հյուսիսային ծովակի ավազան:
  • Ք.ա. 779-777թթ. Ուրմիո լճից հարավ ընկած տարածքում պարտության է մատնել ասորեստանցիներին:
  • Ք.ա. 776թ. հիմնել է Արգիշտիխինիլի բերդաքաղաքը:
  • Ք.ա. 775-773թթ. ոչնչացրել է Ասորեստանի հետ համագործակցող ուժերին՝ հաստատվելով Ուրմիո լճից հարավ տարածվող շրջաններում:






  • Մենուա արքայի որդին է:
  • Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված ավելի քան 30 սեպագիր արձանագրությունները, մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը:
  • Հայկական լեռնաշխարհը միավորել է Ուրարտու պետության մեջ՝ վարելով անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն:
  • Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Էրեբունի քաղաքը վերաբնակեցրել է 6600 մարդկանցով՝ Խաթե և Ծուպա երկրներից:
  • Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն:
  • Էրեբունին եղել է ուրարտական պետության խոշոր ռազմա-վարչական կենտրոնը:
  • Գտնվել են Արգիշտի Ա արքային վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:






Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը:

Աստվածներ
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման`   Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:
Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:
Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:
Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:
Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:
Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:
Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:
Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:
Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:
Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացիի, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:

     Ֆուտբոլի պատմություն
                                   հեղինակ՝  Արթուր Մելիքյան
   Ինձ  համար ֆուտբոլը ուղղակի սպորտաձև չէ : Դա կյանք է : Ես հանդիսանալով Հայաստանի հանրապետության մինչև 15 տարեկանների հավաքականի անդամ , ընտրեցի հենց  այս թեման քանի որ այն ինձ համար  առանձնահատուկ նշանակություն ունի : Ներկայացն եմ ֆուտբոլ սպորտաձևի պատմությունը , ուշագրավ տեղեկություններ և փաստեր :
     Ըստ գիտնականների ֆուտբոլ խաղացել են  ք.ա. 2500թ. :  Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով ։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդիռեգբիի հատկանշական տարրերից է։
  Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է  հինհռոմեական  «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները :
    Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
  Մինչ այսօր Իտալիայում  պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝, Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի,1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։
         Ֆուտբոլի պատմությունը ներկայացնելուց հետո ներկայանեմ իմ կարծիքով ուշագրավ  և հետաքրքիր տեղեկություններ ֆուտբոլային առաջնությունների և թմերի  մասին :
   Ստորև ներկայացնում եմ ֆուտբոլի աշխարհի  առաջնությունների անցկացման վայրերը , հաղթողներին և մրցանակակիրներին :

Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ
Տարի
Խաղերի անցկացման վայր
Չեմպիոն
2-րդ տեղ գրավողներ
3-րդ տեղ գրավողներ
1958

    Հետաքրքիր է նաև  ֆուտբոլային  ամենաբարձրակարգ առաջնության Չեմպիոնների լիգայի հաղթողների մասին սանդղակը :


Սեզոն
Հաղթող
Երկիր
1980-81
1981-82
1982-83
1983-84
1984-85
1985-86
1986-87
1987-88
1988-89
1989-90
1990-91
1991-92
1992-93
1993-94
1994-95
1995-96
1996-97
1997-98
1998-99
1999-00
2000-01
2001-02
2002-03
2003-04
2004-05








Комментариев нет:

Отправить комментарий

խառնվածքները

Խառնվածքը Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մա...