Գրականություն

                                              

Մովսես Խորենացի

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»: Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։




Ուսումնական ապրիլ

Ապրիլի 3-7
Գնահատում
Նախագծերով ուսուցման ստուգատես
Ապրիլի 9-30

Գրականություն

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Ստեղծագործությունը սկսվում է մկների բնութագրով, թե որտեղ են նրանք ապրում, ինչ կենսակերպ են վարում, այնքան շատ են, որ նույնիսկ ծնողները իրենց ձագերին անուններ չեն տալիս, այլ պարզապես ամեն ծնված մուկը՝ մուկ է: Այո,  ամբողջ ստեղծագործությունը Սարոյանը նվիրել է մկներին և հատկապես՝ «Հայ մկանը», որի անունը Արտաշ էր: Բայց իրականում՝  ինչի՞ մասին էր խոսքը: Մուկը դա մարդու տեսակ է: Հատկանշական է այն փաստը, որ Սարոյանը նշում է, թե Նյու Յորքում մարդկանցից շատ մուկ է բնակվում: Բայց այս ճարպիկ ու ճտպտան մկները սարսափում են կատուներից, իսկ կատուներից վեր ավելի սարսափազդու բան կա՝ դրանք օձերն են: Սա խոսում է նրա մասին, որ Սարոյանը նկարագրում է մարդկանց կատու և օձ տեսակներին և նրանց փոխհարաբերությունները: Սակայն ինչո՞վ էր առանձնանում Արտաշը: Նա «հայ» մուկ էր,  պնդաճակատ ու համառ: Նա դուրս եկավ Ռալֆ անունով օձի դեմ և այնպես զարկեց նրան, որ օձը վախից փախավ և մտավ իր ետնախուցը: Սա տարբերվող էր, ուրիշ էր, որովհետև հայ էր: Նման բան կենդանաբանական այգու աշխատողները դեռ չէին տեսել, և ին՞չ է ասում Սարոյանը այս մասին ստեղծագործության վերջում. «Այնուհետև Արտաշը ցուցադրվեցկենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանականայգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանիէ:Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկներիաշխարհից: Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերևս, սիրելիընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ԱԿՆԱՐԿՍ ՔԵԶ Է»:

Մուշեղ Գալշոյանուսումնական փաթեթ«Գինարբ ծաղիկ»«Կանչը»,  ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄՄուշեղ Գալշոյանի վերջին «նամակը»Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան» ,  «Մեր մեծերը» ֆիլմերը, գրավոր վերապատմե՛ք:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչած ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի տղայի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին։ Թեկուզ և ամուսնացել էր ու երեխաներ, թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ կյանքում կորցրել է իր սիրելիի հետ ապրելու հաճույքը։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել Ալեին։ Կարծում եմ պատմվածքը կոչվում է «Կանչը» քանի որ, Զորոյի սիրտը կանչում էր Ալեին, ու այդքան տարիներ անց նա նորից վերագտավ իր երջանկությունը։

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթԱնգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Սահյանական օրեր

Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում խոսում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Տղան հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Նա տեսել է շատ գեղեցիկ փողոցներ,բայց նրա տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Նայիբի քուչեն ամենալավն է Չարենցի համար,քանի որ այնտեղ ապրում է այն աղջիկը,որին նա սիրում է։
2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր մեզ,իսկ մենք դեռ պատրաստվում էինք։
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մոլորակի մասին,որը դեռ բացահայտված չէ։
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք Հայկից, որ օգնություն խնդրեք։
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք նոր սերնդի մասին,որոնք արդեն ապացուցել են իրենց կարևորությունը։
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վազում էինք,քանի որ գիտեինք,որ չէր կարելի թողնել,որ մեզ մոտենա։ Մեր ետևից վազող այդ մարդանման գինովցած երևույթը ուղղակի ցանկություն ուներ կռվելու։
Վազելով հասանք մի մեծ գետի,որը քաղաքի ամենամեծն էր։Ես և իմ ծանոթը լավ ենք լողում և սպասելով հարմար պահի՝ցատկեցինք ջրի մեջ,իսկ նա մեր ետևից։
Մենք շատ կարճ ժամանակում հասանք ափ,իսկ նա երկար տանջվելուց հետո նոր կարողացավ դուրս գալ ծովից։Շարունակեց վազել,բայց արդեն ուժասպառ էր։
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք։
4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:
Կամ՝

Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբրերությունները:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:
  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:
  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:
  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:
5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:1.Մարգարը նայեց ծովեզրի լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . 2.Առվակները գլորվում էին Քասախի ձորը:Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:3.Շինականը աչքը դրեց հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:4.Պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:5.Լառ-Մարգարին կարելի է տեսնել բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։6.Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:
7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
1. Սահյանական —Եռօրյա ճամփորդություն Սյունիք (Սահյան-Բակունց)
2.Չարենցին հյուր Երկիր ՆաիրիումՉարենցյան օրերի ամփոփում Կարսում (եռօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)
Կրթական ծրագրերի տարածման և փոխանակման նախագծեր
Լոր գյուղի, Վերիշենի և Գորիսի դպրոցներ, Կարսի լիցեյ






Սպասում (վերլուծություն)

Մուշեղ Գալշոյանի  այսստեղծագործությունը ընտերցելիսանկախ քեզնից բարություն էառաջանում ներսումդիսկ բարությանզգամանը զուգահեռ զարմանք էպատումմեր օրերում գրեթե անհնար էգտնել արդար և բարեխիղճ մարդկանց:
  
Պատմության հիմնականբովանդակությունն այն էոր Կոմիտասըփողոցում մի դրապանակ է գտնում ևերկար ժամանակ սպասում էմտածում էրտերը կվերադառնա տեսնելուն պեսորդրամապանակը չկաԿոմիտասը նաևնկատում էոր դրամապանակիպարունակությունը շատ քիչ էանգամխղճում է այն մարդունով կորցրել էր այն՝ասելովոր դրամապանակի տիրոջ համարայդ մի քանի լուման էլ կարող էրնշանակություն ունենալԿոմիտասըսպասեց մեկ ժամանցավ երկու ժամահա մեկ ժամ էլ անցավսակայն տերնայդպես էլ չէր գալիս: <<Շուտով կգա>> երևի մտածում էր Կոմիտասըև սպասելուժամանակ մի միտք հղացավ նրա գլխումՆա որոշեց գումար ավելացնելդրապանակի մեջԱհա անցել էր արդենչորս ժամԿոմիտասի մատներըցրտահարվել էին եղանակից՝ սաստիկ ևդաժանԵվ վերջապես հայտնվում էդրապանակի տերըսակայն ի զարմանսԿոմիտասի այդ մաշված և հինդրամապանակի տերը կին էրԱ՛խ,երանիյուրաքանչյուրս Կոմիտասից մի փոքրբարություն գողանայինք:«Մամփրե արքան» (վերլուծություն)

Մամփրեն խոր ուշադրությամբ հետևումէրթե ինչպես է թոռնուհինով սովում էրերրորդ դասարանումիր կրտսեր եղբորըսովորեցնում հայոց այբուբենըՀետևելուընթացքում Մամփրեն հիշում էրթեինչպես էր նա ժամանակին սկսել սովորելհայոց այբուբենըսակայն նրա սովորածայբուբենի մեջ ամեն մի տառը հնչում էրզինվորի տոկուն քայլի պեսիսկ իրթոռնուհին կարծես շուտասելուկ ասելիսլիներՄամփրեն իր մոտ է կանչումտղային և սկսում ինքը սովորեցնելտառերըԵվ նա սկսում է արտասանելտառերը Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…, ապաստիպումոր թոռն էլ կրկնիև ասում էորարտասանի բարձրհստակԵրբ թոռնիկըմեկ անգամ էլ սկսեց արտասանել սկզբիցՄամփրեն լարված սպասում էրթե գիմ-իցհետո ինչ կասի թոռնիկըսակայնթեռնիկը շարունակեց <<դա՜>>, ևՄամփրեն ուղղեց նրան՝ ասելովոր<<գիմ>>-ից հետո հարկ է ասել ելՀովակիմԵրբ Մամփրենպատանեկության շրջանում ապրում էրԱրևմտյան Հայաստանումսկսել էրուսանել հայոց գրերըՆա հիշում էրթեինչպես էր իրենց վարժապետը կարմիրթելով ասեղնագործում գրերը սպիտակպաստառի վրաև թե ինչպես էր ասումորհայոց գրերը Մաշտոցն իր սրտից է դուրսբերել և որ այն թրծված է արևովԵրբվարժապետ Տեր Հարությունը հայոցտառերն էր ստեղծագործում ճերմակպաստառնիիրենք խմբով կրկնում էին:
Ա՜յբբե՜նգի՜մ,Ե՛լՀովակիմԴա՜ե՜չզա՜,Լծիր եզան։
Տեր Հարությունը այսպես էր սովորեցնումերեխաներին այբուբենը:
Է՜ը՜թթո՜,Վե՛ր կացԹաթո,Ժե՜ինի՜լյո՜ւն,Կապիր քո շուն։
Մի օր բոլորը սկսել էին խոսելթեվարժապետը մի երազ է տեսել և պետք էբարձրանա Արարատ լեռն ի վերսակայնմինչ այդ ցանկանում է ամբողջովինսովորեցնել այբուբենը:Խե՜ծա՜կե՜ն,Ո՞ւր է Հակեն։
Հո՜ձաղա՜տ,ՄիհրանՄիհրդատ։
Ճե՜նմե՜նհի՜,Կգանք հիմի։
Նո՜ւշա՜ո՜,ՊրծիՇավո,Չա՜պե՜ջե՜,Ուշ էՎաչե:Ասում էին նաևոր Տեր Հարությունըշուտով պետք է գնա Հնդու աշխարհ՝գրերը տանելու Հնդու աշխարհի հայերինՄամփրեն իր երազում սուրբ Սարգսին էրտեսելորն էլ ասել էր՝ ջրհեղեղ է լինելուՄի օր վարժապետն ասում էերեխաներինոր դա լինելու է վեջինդասըՆրանք այբուբենը վերջին անգամէին արտասանում:Ռա՜սե՜վե՜վԾագեց արև։ Տյո՜ւնրե՜ցո՜Մարդ աստծո։
Կարծես բոլորը պայմանավորվել էինորամեն տառը երկար ասեինառանցշտապելուսակայն կարծես այբուբենն էլավարտվեց:
Վյո՜ւնփյո՜ւռքե՜Քելե սրքեԵ՜վօ՜ֆե՜Օ՜ինչ զով է։
Վարժապետը հրաժեշտ է տալիս բոլորինՄամփրեն հիշում էրոր հաջորդ առավոտայբուբենի դաշնած կանչերը չկայինշներն անհանգիստ էինայն ինչ պետք էլիներ չկարիսկ ինչ էլ պետք չէր կար:
Պատերազմի ավարտից հետոանգրագիտությունը վերացնելուպատճառով լիկկայան բացվեցսակայնՄամփրեն չշարունակեց ուսումը:
Մամփրեն իր ներսում որոշում առավորմիչև տառաճանաչ չդառնա գյուղամեջդուրս չի գալուԱնցան ամիսներ ևՄամփրեն արդեն տառաճանաչ էրԻրամենաչսիրած տառերը <<Թ>> և <<Ք>> տառերն էինքանի որ հիշոցնում էինքրդերի և թուրքերի մասինիսկամենասիրելի տառը <<Ֆ>> ըտառն էրքանի որ ասում էի կարծես տառրիմեջտողով առու է հոսում իսկ շուրջըվիշապ է գալարվածՄամփրեն արդենտառաճանաչ էրև իր վերջին օրըսեղանից գտան այս նամակը.
«
Օսմանթալանչի Օսմանուրեմն որպեսավազակ որ ճամփին կանգնեցիրէդճամփեն քոնն էհա՞։ Քու թալանչիձեռքնոր դռան դիպավէդ տունը քոննէհա՞։ Քու գիշատիչ աչքնոր սարըտեսավէդ սարը քոնն էհա՞։ Քու հարամշունչն որ աղբրակին դիպավէդ աղբարնքոնն էհա՞…» Աթաբունար… Մամփրենճար չունեցավթե քեզ տրորերտրորեր ուտրորերու դու հասկանայիրթեՏալվորիկի սարերում ու ողջ Սասնոսարերում Աթաբունար հարամանունաղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրիանունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝Մեհրեաղբյուր։ Պատմություն կաարարիչկա ու հնուց եկած զրույցԱռյուծ Մհերնէդտեզհենց էդ աղբրակի բխած տեղն էհանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ուկամոք արարչիտեղն ու տեղն աղբուր էբխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ուարարիչն է կնքելՕսմանթալանչիՕսմանես էլ մեռնեմդու էլ մեռնեսաղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլկմնա։
Մամփրե արքա»։

 
«Դավոն» (վերլուծություն)Վերնագրից էլ կարելի էր ենթադրելորպատմվածքի գլխավոր հերոսը Դավոն էով սասունցի փախստական էրԵղել էԶորավար Անդրանիկի զինակիցըլավագույններից մեկըՔանի որսասունցի էանբաժան պետք է լիներերբեմն անհնազանդությունըԱսում ենանգամ մի օր մահապատժի էդատապարտվելսակայն Դավոն նույնհամառն է մնացելՍտեղծագործությանմեջ նաև հիշատակվում է նաև ՀամզեՊչուկըով եղել է Դավոյի և՛ զինակիցըև՛ լավ ընկերըԵրբ Դավոն արդենգիտակցում էրոր եկել է մահվան իրժամըփոխանակ հիշեր ընտանիքըմանկական հուշերընա հիշում ևվերապրում էր այն պատերազմներըորտեղ մասնակցել էհիշում և կրկինանգամ իրեն նախատում էր իրկատարած հանցանքների համարթեևկյանքի վերջին պահն էր անցկացնումսակայն նա դեռ շարունակում էր կռվելաշխարհի և մարդկանց դեմ:Կարդալով ստեղծագործությունը՝ իմաջքի առաջ էին գալիս մերմարտիկներըմեր զինվորներըմերքաջերըԵվ կարծում եմ Դավոն էլ իրմեջ էր ընդգրկում զինվորիհատկանիշներն ու ապրումները:
Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «ՄուշեղԳալշոյան» ֆիլմըգրավոր վերապատմե՛ք:

·         Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին էինչո՞ւ ես այդպես կարծում:

 «Կանչը» պատմվածքում երգվում է սերսեր ու նորից սերՍերորը անցել էտարիների միջովսակայն մնացել էնույնը՝ անմեղանկեղծԱյստեղ գլխավորհերոսները Զորոն ու Ալեն ենովքերերկար տարիներ անց հանդիպում են ևհասկանումոր այն պատանեկան սերըդեռ չի մարելնույնն էԶորոն անգամցանկանում էր փախցնել ԱլեինԶորոնբաժանվում է կնոջիցապա գնում իրսիրո հետևից

·         Պատմվածքըքո կարծիքովինչո՞ւ է«Կանչը» վերնագրվածխոսքը ի՞նչկանչի մասին է

Այս պատմվածքում երևում է ծերունուպատանեկան սերըկանչը դեպի իրմիակ սերդեպի պատանեկությունորըև շատ համահունչ է վերնագրի հետ




Թումանյանը՝ հեքիաթագիր



Թերևս չկա այնպիսի երեխա, ով թումանյանական հեքիաթներով չի մեծացել։ Թումանյանին բոլորս ճանաչում ենք՝ որպես հեքիաթագիր, հետագայում՝ որպես թարգմանիչ, հասարակական գործիչ։ Մի քանի տարի առաջ հարցնեիք Թումանյանի հեքիաթների գրքում զետեղված հեքիաթների հաջորդականությունը՝ անգիր կասեի։ Այս պատմվածքները, հեքիաթները ոչ միայն հինգ-վեց երեխաների համար են, այլև անգամ իննսուն տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր տարիքում վերընթերցելիս նորովի եք ընկալելու ամեն բան։ Ուզում եմ ներկայացնելժ նրա հեքիաթներից ամենասիրվածները, որոնք յուրաքանչյուրս էլ կարդացել ենք, երբ հյուրեր են եկել տուն, պատմել ենք, ստիպել ենք, որ ամեն օր վերընթերցեն։























Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է նաև բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ 
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ 
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։




Հ. Թումանյանի հոդվածները. վերլուծություն

Ղազարոս Աղայան

(Քառասունամյակի օրը)
Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։
Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։
Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի
է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։
Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։
Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան։
Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար։ Քանի–քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին։ Երկար տարիներով սիրած–փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն…
Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ։
  
Վերլուծություն 
Հովհաննես Թումանյանը իր այս հոդվածը նվիրել է Ղ. Աղայանի քառասուն ամյակին:  Հոդվածից հասկանում ենք, որ նրանք բավականին մտերիմ են եղել և միմյանց հետ շատ հիշողություններ ունեն: Այստեղ Թումանյանը ներկայացնում է նրա եկու կարևորագույն արժեքների մասին: Առաջինն այն է, որ Աղայանը մեծ հարգանքով է ձեռքն առել գրիչը, գիրչը վերցնելիս վերանում էր , հայտնվում իր աշխարհում: Ասում է նրա աշխատանքները եղել են վեհ, իդեալական, մաքուր, մանկական: Ասում է նաև, որ նա իր ստեղծագործությունների մեջ երիտասարդական թարմություն և ոգևորվածություն էր ավելացնում և երբեք կեղծավոր չի եղել: Հրճվանքը, զայրույթը եղել են միշտ անկեղծ, դա է պատճառը, որ նրան ստեղծագործությունները շատ են սիրել, անգամ այն մարդիկ, ովքեր չէին ընդունում նրան:
Հայոց նոր գրականության հիսնամյակը
1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության — հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո՛, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը — նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։
Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը — այսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։ Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում։ Պետք է տոնել։
Վերլուծություն  
«Հայոց նոր գրականության հիսնամյակը»  վերնագրով Թումանյանը տոնում է հայոց նոր գրականության հիմնադրման հիսնամյակը: Ինչպես գիտենք՝ Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» ստեղծագործությունով հայ նոր գրականության սկիզբն ազդարարեց: Նա փոխեց ստեղծագործությունների թեման, հերոսին և լեզուն(աշխարհաբարից՝ քանաքեռի բարբառ): Թումանյանն այստեղ ասում է՝ այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովրդի կյանքում և պետք է տոնել: Աբովյանի ժամանակաշրջանում երիտասարդությունը հեռացել էր հայ գրականությունից, նախընտրում էր օտարագիրներին. յուրաքանչյուր ստեղծագործություն ուներ առասպելական հերոս, աշխարհաբարով էր գրված: Տասնիներորդ դարը կարող ենք համարել ոսկեդար, քանի որ ինչպես հինգերորդ դարում վերածնվեց հայ գրականությունը և ընթերցասերների թիվն ավելացավ, այդպես էլ Աբովյանական տարիներին: Այսպիսով, կարող ենք ասել, որ այդ օրը Թումանյանի համար շատ կարևոր  և նշանակալից էր: 



Չարենցյան

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ինձ եմ երգում, կյանքս մենավոր: –
– Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …
Հանդիպել-Պատահել, վիճակվել, դեմը ելնել, դեմ գալ
Բարև-Ողջույն, բարեմաղթություն, բարևտուք
Հրճվանք-Հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն
Հեկեկալ-Հեծկլտալ, լալ, արտասվել, փղձկալ
Անուրջ-Երազ, երազանք, անրջանք
Մուժ-Մառախուղ, մեգ, մշուշ
Խավար-Մթություն, անլուսություն, անլուսաշողություն
Իմաստուն-Խելոք, խելացի, խոհեմ, մտացի, բանիմաց




Տերյան
* * *
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվողանգութաչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
****
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…
Մեղավոր-Մեղատանջ, մեղապարտ
Խորհրդավոր-Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված
Թովիչ-Գրավիչդյութիչհրապուրիչ
Մթնշաղ-Աղջամուղջ, վերջալույս, իրիկնաշաղ
Գգվել-Գուրգուրել, գորովել
Անգութ-Անխիղճ, անողորմ, անողոք, բարբարոս
Անթափանց-Անջրանցիկ

                   Լիլիթ


Ադամից հետո կրակի բոցերից ստեղծելով Լիլիթին` Աստված պատվիրում է նրանց` դրախտում ապրողներին, սիրել իրար։ Ադամի սերը անսահման է, նա ողջ էությամբ սիրում է չքնաղագեղ Լիլիթին։ <<-Լիլիթ, աննմա՜ն Լիլի՜թ, դու իմաստուն ես. ասա՛ ինձ, այս ի՞նչ զգացում է, որ բույն է դրել հոգուս մեջ` քեզ տեսնելու վայրկյանից։ Ուզում եմ հալչել լույս ոտներիդ տակ. ուզում եմ համբուրել կոխածդ հողը, ուզում եմ արևը պսակ դնել գլխիդ վրա և աստղերով սակարկել քո ուղին…>>,- ասում է Ադամը Լիլիթին։ Բայց վերջինս չի կարողանում սիրել Ադամին. նրանից միշտ կավի հոտ է առնում և խուսափում է։ Լիլիթին ձգում են անիմանալի ու խորհրդավորը, հրապուրում են օձն ու սատանան, և նա հեռանում է Ադամից, մատնելով նրան անհուն տառապանքի։ Աստված խղճում է Ադամին և նրա կողոսկրից ստեղծում Եվային։ Գեղեցիկ, բարի ու հավատարիմ է Եվան, սակայն Ադամը հոգու խորքում շարունակում է սիրել Լիլիթին։ Ու դրանից էր, որ << <<Եվա>> էին հնչում նրա շրթները, սակայն <<Լիլիթ>> էր արձագանքում նրա հոգին>>։ Լիլիթը խորհրդանշում է իդեալական սերը՝ մարդու հավերժական, անվախճան կարոտը, իսկ Եվան իրական, երկրային սիրո խորհրդանիշ է։ Դրանք մարդու էության անբաժանելի կողմերն են, որ իմաստավորում են նրա կյանքը։ <<Լիլիթ>>-ը գրված է բանաստեղծական ներշնչանքով։ Այստեղ Իսահակյանը արտահայտել է նաև գեղեցիկ ու անհասանելի սիրո իր իդեալը, որով շնչում է նրա սիրային ողջ քնարերգությունը։







«Լուցկիներով աղջիկը» վերլուծություն

Այս ստեղծագործությունը մի խեղճ աղջկա մասին էր` ում ծնողները դաժանորեն ձմեռվա այդ ցրտին ուղարկել էին լուցկի վաճառելու։
Ամանորն էր մոտենում: Աղջիկը երկար ժամանակ ոչ մի լուցկի չէր վաճառել ու տուն էլ չէր կարող գնալ:
Ցուրտը այնքան սաստկացավ, որ աղջիկը վերջապես համարձակվեց լուցկիները վառել որպիսի տաքանա։
Լուցկիները վառելով աղջիկը արտացոլանքներ էր տեսնում պատին, աղջիկը դղյակ էր տեսնում։ Երբ արդեն լուցկիները վերջանում էին, աղջիկը տեսավ իր վերջերս մահացած տատիկին: Նրա տատիկը միակն էր ով սիրում էր աղջկան: Նրա տատիկը հաճախ ասում էր. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Աղջիկը շատ էր սիրում իր տատիկին, նա իր բոլոր լուցկիները վառեց, որպեսզի տեսնի իր գեղեցիկ տատիկին: Տատիկը աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…



Մատթէոս Զարիֆեան

Նա հայ բանաստեղծ էր, ով վերջին ներկայացուցիչն էր արևմտահայ պոեզիայի: Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում: Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։

Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է:




Հրանտ Դինք
Հրանտ Դինքը Հայ գրող է,որը ապրել է թուրքիայում.7տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ:Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող:Սպանվել է 2007 թվականի հունվարի 19 ին:Սպանության բացաայտումը շատ կասակծելի է եղել:Կասկածյալին մատնել է հայրը,ճանաչելով իր տղային,թերթի նկարի մեջ:Կասկածյալը առաջին իսկ հարցազրույցում ընդունել է իր մեղավորությունը:Սպանելուց առաջ նա գոռացել է գյավուր:Այդպես են արտահայտվում մուսուլմանները ոչ իրենց կրոնը կրող մարդու մասին:




Իմ կարծիքով կարելի ա ատել այն թուրքերին ովքեր կազմակերպել և իրականացրել են ցեղասպանությունը,բայց նրանք ովքեր ուղղակի ծնվել են թուրքիա հողի վրա,թշնամանալ առանց պաճառ իմաստ չեմ տեսնում:Ցավոք ես ծանոթ չեմ ոչ մի թուրքի հետ,այդ պատճառով չեմ կարող հասկանալ թե ինչպիսի մարդիկ են նրանք:Հնարավոր է,որ իրենց պապերի նման  քարսիրտ,հնարավոր է,որ ժամանակը փոխել է այդ ազգը
Ավետիք Իսահակյան
Լիլիթ
Լիլիթը հրեական առասպել է, ըստ հրեական և աքքադական աղբյուրների՝ ադամի առաջին կինը: Ավետիք Իսահակյանը Լիլիթին ներկայացնում է որպես աշխարհի երկրորդ մարդ: Ադամը ստեղծված էր հողից, իսկ Լիլիթը՝ հրից: Այդ փաստը գոռոզություն էր աճացնում Լիլիթի մեջ, որը խանգարում էր սիրել Ադամին, քանի որ Ադամը ստեղծված էր հողից, այլ ոչ թե հրից: Իսահակյանը պոեմը գրել է Վենետիկում՝ 1921 թվականին: Ռոմանտիկհիասքանչոչ հողեղեն Լիլիթիկերպարը առօրեական Եվայի հակադիր պատկերն է։


Ավետիք Իսահակյան

Նախագիծ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ,արձակագիրհասարակական գործիչՀայաստանի ԳԱ ակադեմիկոսՍովորել էԷջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝որպես ազատ ունկնդիր:
Գրակգործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել էնաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալխմբերի ստեղծմանըզենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծություններիիր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է ևորպեսցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխականկազմակերպոււթյունների» անդամաքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել էարտասահմանՑյուրիխի համալսարանում ունկդրել գրականության ևփիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիքապահաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր»բանաստեղծությունների շարքըորը դարձավ հայ ֆիդայական պայքարիանդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-իդեկտեմբերինի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականներիԻսահակյանըձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխիբանտում մնալուց հետո (ինչպես և ՀԹումանյանը), խոշոր գրավականովազատվել կալանքիցԿովկասում մնալը այլևս անհնար էրև 1911-ինԻսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանիինքնավարության վերաբերյալ և ենթադրելովոր Հայաստանին սպառնացողպանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերականԳերմանիանԻսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանականմտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերությանստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերականհանդեսըՍկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնըհաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերիհայաջինջ քաղաքականության վերաբերյալՊատերազմից և եղեռնից հետոԻսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրահերոսական ազատամարտըԲանաստեղծը ձեռամուխ է եղել հայերիցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանըորի մի զգալիհատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներովԱյդժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկելհրապարակախոսական հոդվածներովորոնց բովանդականությունը Հայկականհարցն էրՀայաստանի վերամիավորման խնդիրըհայկական պետականությանվերականգնումըԵղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկելծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ»բանաստեղծությունները:
XIX դվերջի և XX դսկզբի հայ քաղաքական կյանքիՀայկակական հարցիյուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն»մեծածավալ վեպըորը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքումևավաղմնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրըերբ լուծվիհայկական հարցը»,-ասել է ՎարպետըԻսահակյանը այդպես էլ չկարողացավհամակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանըցամաքած չտեսնեիապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ուցավով կրկնում էր նա և հավատումոր կգա ժամանակըերբ հայ ժողովուրդըդարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նորբանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝«Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեցայնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողներիմիության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

Ռավեննաքաղաք Իտալիայի Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովիցգտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից սկսաց՝ եղել է Հռոմեականկայսրության մայրաքաղաք։ Ռավեննան համարվում է խճանկարներիմայրաքաղաքՆույնիսկ հիմադժվար է Ռավեննան անվանել ժամանակակիցքաղաքԱյժմ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:

Ռավեննայում
Արարատի ծեր կատարին Դար է եկելվայրկյանի պես,Ու անցել:
Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին,Ու անցել:
Մահախուճապ սերունդներիԱչքն է դիպել լույս գագաթին,Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.Դու էլ նայիր սեգ ճակատին,Ու անցիր

Արարատը համեմատվում է Ռավեննայի հետ այնքանովոր Ռավեննան անցել էտարբեր տերությունների ձեռքով այնպես՝ ինչպես Արարատը։ Ռավեննայումմիշտ հույսը ապրելինչպես անմար ճրագարդյունքում՝ Ռավեննան Իտալիայիմի մասն է։ Մենք՝ հայերսհույսքվ լցված ենքոր մի օր կտեսնենք մեր լեռը՝Արարատըարդեն մայր հողում։

Ռիալտո կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից է։ Մեծ Ջրանցքի չորսկամուրջներից առաջինն ու ամենահինը։ Բաժանարար գիծ էր համարվում ՍանՄարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Ներկայիս տեսքով միակամար քարեկամուրջը կառուցվել է 1588-1591 թթճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի(Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջինորին փոխարինել է)։
Կամուրջի երկարությունը 28 մետր էառավելագույն բարձրությունը կենտրոնականմասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրաորոնք մխրճված են ջրանցքիհատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ(յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջիերկու կամարները։
Կամուրջը հիշատակվում է տարբեր քնարերգություններումամենահայտնին է՝Ավետիք Իսահակյանի «Ռիալտոյում» բանաստեղծությունը։ 

ՄԱՅՐԻԿԻՍ
Հայրենիքես հեռացել եմ,Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,Ազիզ մորես բաժանվելեմ,Տըխուր-տըրտումքուն չունիմ:
Սարեն կուգաքնախշուն հավքե՛ր,Ա՜խիմ մորս տեսել չե՞ք.Ծովեն կուգաք,մարմանդ հովե՜ր,Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,Անձեն դիպան ու անցան.Պապակ-սրտիսփափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խքո տեսքինանուշ լեզվինԿարոտցել եմմայրի՛կ ջան.Երնե՜կերնե՜կերազլինիմ,Թըռնիմ մոտըդմայրի՜կ ջան:
Երբ քունըդ գալուռ գիշերով ոգիդ գըրկեմհամբույր տամ.Սըրտիդ կըպնիմ վառկարոտով,Լա՛մ ու խընդա՛մմայրի՜կ ջան

Հայրենիքից փախած և պանդխտացած զավակը հիշում է իր մորըխրատները,փայփայանքն ու անհուն սերը։ Բոլորից տենչում է լուր լսել մորիցբարև ստանալ,բայց ավաղ։ Իսահակյանը փաստում էոր մորից ավելի թանկ և սուրբ էակ չկաերկրիս վրա։


ԿԱՐՈՒՍԵԼ
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն...
Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։
Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...
Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

«ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ» Վահան Տերյան

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:
Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
Նոյեմբերի  13-18
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը

Կենսագրություն

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա ՀունաստանիՄեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:
Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը:
Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:
Ավազանի անունը՝ Մանուկ:
Ծնվ. 07.02.1676թ., ք. Սեբաստիա (պատմական Փոքր Հայք):
Մահ. 27.04.1749թ., Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում (Իտալիա):
1685-91-ին ուսանել է ծննդավայրի Ս. Նշան,
1691-92-ին՝ Ս. Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում:
1693-ին մեկնել է Բերիա (Հալեպ), ծանոթացել կաթոլիկ միսիոներների հետ:
1696-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա,
1699-ին՝վարդապետ:
1700-ին Կ. Պոլսում իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց: 1701-ի սեպտեմբերի 8-ին համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն, հաստատել կանոնադրությունը:
1703-ին ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն մեկնել է Մորեա (Հին Պելոպոնես) և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:
1705-ին այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղի իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար:
1706-ին ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու միաբանությունը 1715-ին թողել է Մեթոնի վանքը և տեղափոխվել Վենետիկ. Ծերակույտի 1717-ի սեպտեմբերի 8-ի հրովարտակով միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին:
Մխիթարյանների դերը հայ մշակույթում:
Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել ենՀոմերոսի«Իլիականն» ու «Ոդիսականը»
Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Նոյեմբերի 6-11
Առաջարկում եմ կարդալ
Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակտանող ճանապարհը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում«Երջանկությանիմաստը»,«Անհաղթ խալիֆան» և«Շիդհարը»
Կաարդալկարծիք-վերլուծությունգրելհիմնավորոլ ասելիքը:
«Սպասում», «Մամփրեարքան»,«Դավոն»
Դավոն
Անասելի հեշտ է գլխիընկնելը,որ «Դավոն» ստեղծագործությունը Դավոյի մասինէ,Դավոյի՝սասունցի փախստական միքաջի,Զորավար Անդրանիկիլավագույն զինվորներից մեկիմասին:Ու այս համառ սասունցինԶորավար Անդրանիկին հակառակվելէ ու մահվանդատապարտվել:Չնայախդրան՝մնացել է նույն իրսկզբունքներին հավատարիմսասունցին,ով մահվան ժամանակշարունակում էր վեճը կյանքի ումարդկանց հետ:Նա հիշում է իրընկերներին:Մահվան եզրին էԴավոն:Շրջապատել են նրան իր համերկրացիները,ընկերները,որոնցթվում էր նաև իր մարտընկեր ՀամզեՊչուկը:Միասին են կռվելմիասին հաղթանակներտարելմիասին առաջնորդվելեն «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով:Անդրանիկը,Պչուկը ու Դավոնմիասին կռվել են Ցիցքարումու Դավոնմահվան մահճինպառկած,հիմա մտքով այնտեղ է

Կոմիտասը դուրս եկավ  հյուրանոցիցվերարկուի օձիքը բարձրացրեց,ձեռքերը խոթեց գրպանները և արաքու ճկուն քայլերով շարժվեցառաջ:Դեկտեմբերյան ցուրտ ձմեռէր:Անցորդները հատուկենտէին:Փողոցի շրջադարձում Կոմիտասըմի դրամապանակ նկատեցՀնամաշէրպարունակությամբ աղքատեղած-չեղածը տասը ֆրանկ:Միանգամիցգլխի ընկավ,որ կորցնողը խեղճ ուկրակ մեկն է:Որոշեցսպասել՝մտածելով՝կորցնողըանպայման կգա:Սպասումը իրեներիտասարդ ժամանակներըհիշեցրեց:1896 թ-ին Բեռլինիերաժշտանոցից դուրս գալուց կեսմարկ էր գտել:Անորոշ վիժակումէր.ի՞նչ անել կես մարկով:Ու այդ կեսմարկով վիճակախաղի տոմս գնեց ևշահեց հարյուր մարկ:Այնքանուրախացավ,որ դրամապանակիտերը դեռ չի եկել:Գրպանից հանեցհարյուր ֆրանկ,շտապ բացեցդրամապանակը և հարյուր ֆրանկըծրարեց դրամապանակի մեջ:Մի քանիժամ անցավ:Կոմիտասի մատներըսաստիկ ցրտից սառցակալել էին:Ուեկավ նա
Դեռատի կին էրայր մարդուբաճկոնովայր մարդուոտնամաններովԴեռատի կնոջաչքերում բողոք կարև հույսը լացիպես կախվել էր շուրթերից ու դողումէր:Կոմիտասը մեկնեցդրամապանակը՝հորդորելով չբացելայն:Ապա խոնարհվեց և աննշմարքայլերով 


Մամփրեն խոր ուշադրությամբ հետևում էրթե ինչպես է թոռնուհինով սովում էր երրորդ դասարանումիր կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը:Մամփրեն սովորել էր տառերը,բայց գրել սովորել չէր հասցրել:Ու նրա արտասանած տառերը տոկուն զինվորներ էին,իսկ թոռնուհին կարծես շուտասելուկ ասելիս լիներ:Մամփրեն այբուբենը  սովորել էր  Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին։ Նա հիշում էրոր վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էինքանզի Մաշտոցը  դրանք իր սրտից էր հանելդրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների:Տառերը գրել չսովորեցին այն պատճառով,որ պատերազմ սկսվեց::Եվ ահա ՝ութսունամյա Մամփրեն ցանկանում է թոռնուհու հետ տառերը սովորել:Գյուղում բոլորը զարմացած են Մամփրեի կտրուկ տառաճանաչ դառնալու ցանկությունիցՏառերը սովորում էին այսպեսՋուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն,կթափվեն պստիկ առվակի մեջու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։  Գարնանը Մամփրեն համարյա բոլոր տառերը սովորել էր:Չէր սիրում «Ք»,«Թ» տառերը,քանզի կապում էր թուրքերի ու քրդերի հետ:Ամենից շատ սիրում էր  «Ֆ» տառըքանի որ կարծում էր՝ տառերի միջով առու է հոսումիսկ շուրջը վիշապ է գալարվածՄամփրեն արդեն տառաճանաչ էրև իր վերջին օրը սեղանից գտան այս նամակըՕսմանթալանչի Օսմանուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիրէդ ճամփեն քոնն էհա՞։ Քու թալանչի ձեռքնոր դռան դիպավէդ տունը քոնն էհա՞։ Քու գիշատիչ աչքնոր սարը տեսավէդ սարը քոնն էհա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավէդ աղբարն քոնն էհա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավթե քեզ տրորերտրորեր ու տրորերու դու հասկանայիրթե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։



Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «ՄուշեղԳալշոյան» ֆիլմըգրավորվերապատմե՛ք:
Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակիընթերցմամբՓորձե՛ք հատվածներկարդալ և ձայնագրել:
Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞մասին էինչո՞ւ ես այդպես կարծում:

«Կանչը» մեծ սիրո մասին է:Սեր,որըանցել էմանկություն,պատանեկություն ուհասել է մինչև խործերություն:Այդքան ճամփա էանցել,ու ցավոք,բայց նույնը չիմնացել:Զորո՛,Ալե՛մի՞թե դժվար էրսերը պահպանել:Այլևս չկարսիրահարի  առաջվակայտառությունըշուրթերիանկյուններում ծվարած գողտուկժպիտը չքացել էր:Չէ՞ որ արդեմ ամենմեկն ուներ իր ընտանիքը,ամեն մեկըիր սերունդն ու պատմություննուներ:Ու չկա էլ այն տաք գարնանտաք առավոտը,որ Ալեն ու Զորոնգլխներին ծաղկեպսակ դրած էինդիմավորում….

Պատմվածքըքո կարծիքովինչո՞ւ է«Կանչը» վերնագրվածխոսքը ի՞նչկանչի մասին է:
Դո՛ւրս բեր պատմվածքի քեզհատկապես դուր եկած հատվածներըև բարձրաձայն կարդա՛դասարանում:
Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյանգրողինընտրե՛ք որևէ պատմվածքկարդացե՛ք:
Կարդացած պատմվածքը բանավորներկայացրե՛ք դասարանում:
Փորձե՛ք վերլուծել պատմվածքըԴժվարանալու դեպքում՝ գրավո՛րվերապատմեք:

Ուսումնականճամփորդություն Մուշեղ Գալշոյանիթանգարան-հուշահամալիր:




























«Լուցկիներով աղջիկը» վերլուծություն


Այս ստեղծագործությունը մի խեղճ աղջկա մասին էր` ում ծնողները դաժանորեն ձմեռվա այդ ցրտին ուղարկել էին լուցկի վաճառելու։
Ամանորն էր մոտենում: Աղջիկը երկար ժամանակ ոչ մի լուցկի չէր վաճառել ու տուն էլ չէր կարող գնալ:
Ցուրտը այնքան սաստկացավ, որ աղջիկը վերջապես համարձակվեց լուցկիները վառել որպիսի տաքանա։
Լուցկիները վառելով աղջիկը արտացոլանքներ էր տեսնում պատին, աղջիկը դղյակ էր տեսնում։ Երբ արդեն լուցկիները վերջանում էին, աղջիկը տեսավ իր վերջերս մահացած տատիկին: Նրա տատիկը միակն էր ով սիրում էր աղջկան: Նրա տատիկը հաճախ ասում էր. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Աղջիկը շատ էր սիրում իր տատիկին, նա իր բոլոր լուցկիները վառեց, որպեսզի տեսնի իր գեղեցիկ տատիկին: Տատիկը աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

  • Ընթերցանության դաս -քննարկում

Պաուլո Կոելիո «11 րոպե»



Պետրոս Դուրեան – ”Լճակ

  Լճակ
Ինչո՞ւ ապշած եսլըճա՛կ,Ու չեն խայտար քո ալեակք,Միթէ հալւոյդ մեջ անձկաւ
Գեղուհի՞ մը նայեցաւ:

Ինչո՞ւ ես ապշած,լճակ,
Եվ չեն ուրախանում ալիքներդ,
Միթե՞ հայլուդ մեջ նեղացածհանկարծ 
Մի գեղեցկուհի նայեց։

Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
Ալեակդ երկնի կապոյտին,Եւ այն ամպոց լուսափթիթ,Որք նմանին փրփուրիդ:

Եվ կամ միթե՞ ալիքներդ
Երկնքի կապույտով են հիանում,
Եվ այն ամպերով,որոնք նման են փրփուրներիդ։

Մելամաղձոտ լճա՛կ իմ,Քեզ հետ ըլլանք մտերիմ,Սիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլլռել ու խոկալ:

Իմ թախծոտ լճակ,
Քեզ հետ մտերիմ լինենք։
Սիրեմ քեզ,ինչպես ալիքդ։
Գրավեմ,լռեմ ու խորհեմ։
Ես էլ քեզ նման սիրեմ գրավելլռել ու մտածել։
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,Որքան ունիս դու փրփուր,Սիրտս այնքան խոց ունի բիւր:

Ինչքան ալիք դու ունես
Այնքան կնճիռ կա ճակատիս,
Որքան փրփուր ունես դու,
Այդքան շատ վերք կա սրտումս։

Այլ եթէ գոգդ ալ թափին
Բոյլքն աստեղաց երկընքին,Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյսոր է բոց անհուն:

Եթե երնքի աստղերը թափվեն քո մեջ,
Չես կարող դու նմանվել
Հոգուս,որը վառվում է։

Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,Ամպերը չե՛ն թրջեր հոդ,Երբ խաղաղ էեք դու և օդ:

Այդտեղ աստղերը չեն մահանում,
Ծաղիկները չեն թոռոմում,
Ամպերն այդտեղ չեն թրջվում,
Երբ դու և օդը հաշտ եք միասին։

Լըճա՛կդո՛ւ ես թագուհիս,Զի թհովէ մալ խորշոմիս,Դարձեալ խորքիդ մէջ խռով
Զիս կը պահես դողդղալով:

Լճակ,դու ես թագուհիս,
Քանզի մի զեփյուռից կնճռոտում ես,
Կրկին ներքուստ դու խռոված
Քեզ Ինձ ես պահում կպահես դողդողալով։

Շատերը զիս մերժեցին,
Քնար մունի սոսկ” – ըսին.Մին` “դողդոջ էգոյն չունի” -Միւսն ալ ըսաւ. – “Կը մեռնի՛”:

Շատերը քեզ ինձ մերժեցին,
«Միայն նվագել գիտի», ասե ացին,
Մեկն ասաց՝ դողդոջ է,գույն չունի,
Իսկ մյուսն ասաց՝ կմեռնի մեռնում է։

Ոչ ոք ըսավ. – “Հե՛ք տղայ,Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,Թերեւս ըլլայ գեղանի,Թէ որ սիրեմչմեռնի”:

Ոչ ոք չասեաց. -«Խեղճ տղա,արդյոք ինչու՞ է վառվում կվառվես,
Դու դեռ մնա գեզեցիկ,
Թե որ սիրեմ՝ չմեռնես։
Թերևս կարելի է գեղեցիկ համարել։ Եթե սիրեմչի մեռնի։
Ոչ ոք ըսաւ` – “Սա տղին
Պատռե՛նք սիրտը տրտմագին,Նայինք ինչե՛ր գրուած կան…”
Հոն հրդեհ կայո՛չ մատեան:

Ոչ ոք չասեաց. «Եկեք այս տղայի սիրտը պատռենք,տեսնենք,թե ինչեր կան գրված ներսում,
Բայց սա մատյան չէ,սիրտն այրվում է։

Հոն կայ մոխի՛ր… յիշատա՛կԱլեակքդ յուզի՛ն թողլըճակ,Զի քու խորքիդ մեջ անձկաւ,Յուսահատ մը նայեցաւ
Պետրոս Դուրեան (1851- 1871)

Այնտեղ կա մոխիր,հիշատակ,
Ալիքներդ թող ալեկոծվեն,լճակ,

Որովհետև խորքիդ մեջ նեղացած մի հուսահատ նայեց ։





Միսաք Մեցարենց
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

Գարնան մի ծաղիկ
Ինձ առավոտյան նվիրեցիր,
Զգացիոր թրթռում է
Երազկոտ միտքս ցրվեց։

Մի քնքշանք թափվեց
Սրտիս մեջ,
Անցավ սիրո սարսուռը 
Եվ համբույրի հրե կախարդանքը։

Եվ տենչով լի իմ հոգին,
Զգաց քո սրտի հուրը։
Ու մի մետաքսե ուղի,
Տարավ ինձ Սեր-Ծաղիկի այգին։

Այնտեղ կյանքը ինձ ժպտաց,
Հմայքների ճանապարհով անցավ։
Եվ երբեք կասկած չմտավ այդ ծաղկանոց։

Այս բանաստեղծության քնարական հերոսը մի կարծր սրտով տղա է,բայց սերը կարողացավ հալեցնել սրտի սառույցը և փոխել հերոսին 360 աստիճանով։ Տղան առաջին անգամ էր սերը ճաշակումայդ պատճառով նա կարծես դարձել էր խելացնոր ու ոգեթով։
Օրինակներ.

 Երազկոտ միտքըս ուշացիր

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝

Ու թովանքը համբույրին հուր։




ԱՇՈՒՆ
Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...



ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:

Ավետիք Իսահակյան 
Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը- գետ գիշերվա
Եվ հակինթներ` ականջին:
Աչքերը սև-արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի...

  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:

Ռիալտոյի կամուրջը , Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծերայնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն , Պալադիոն և Վիգնոլան ։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի  նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Կոմիտասյան դասեր
Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։
Թելադրություն
Սասնա Ծռեր
Սասնա Ծռեր էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ»  էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամՄհերի դուռ» վերնագրով: 1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը «Դավիթ և Մհեր» վերնագրով: Այդ ժամանական երկիրը ազգային ազատագրական պայքար էր մղում Արաբական Խալիֆայության դեմ: Էպոսի հիմքում ընկած են ութից տաներորդ դարի դեպքերը: Էպոսը վաղկացած է չորս ճյուղից՝
«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռ: Էպոսի սիրելի հերոսների ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատտկանիշներ՝ ազնիվ են, միամիտ,  բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերոսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով՝ գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օրինակ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն՝ Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը՝ քինախնդիր է, Իսմիլ Խաթունը՝ հեռատես և խորամանկ: 1939 թվականին տոնվեց մեր էպոսի հազար ամյակը, և վաթսուն պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը:
Ստեղծագործությունը սկսվում է մկների բնութագրով, թե որտեղ են նրանք ապրում, ինչ կենսակերպ են վարում, այնքան շատ են, որ նույնիսկ ծնողները իրենց ձագերին անուններ չեն տալիս, այլ պարզապես ամեն ծնված մուկը՝ մուկ է: Այո,  ամբողջ ստեղծագործությունը Սարոյանը նվիրել է մկներին և հատկապես՝ «Հայ մկանը», որի անունը Արտաշ էր: Բայց իրականում՝  ինչի՞ մասին էր խոսքը: Մուկը դա մարդու տեսակ է: Հատկանշական է այն փաստը, որ Սարոյանը նշում է, թե Նյու Յորքում մարդկանցից շատ մուկ է բնակվում: Բայց այս ճարպիկ ու ճտպտան մկները սարսափում են կատուներից, իսկ կատուներից վեր ավելի սարսափազդու բան կա՝ դրանք օձերն են: Սա խոսում է նրա մասին, որ Սարոյանը նկարագրում է մարդկանց կատու և օձ տեսակներին և նրանց փոխհարաբերությունները: Սակայն ինչո՞վ էր առանձնանում Արտաշը: Նա «հայ» մուկ էր,  պնդաճակատ ու համառ: Նա դուրս եկավ Ռալֆ անունով օձի դեմ և այնպես զարկեց նրան, որ օձը վախից փախավ և մտավ իր ետնախուցը: Սա տարբերվող էր, ուրիշ էր, որովհետև հայ էր: Նման բան կենդանաբանական այգու աշխատողները դեռ չէին տեսել, և ին՞չ է ասում Սարոյանը այս մասին ստեղծագործության վերջում. «Այնուհետև Արտաշը ցուցադրվեցկենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանականայգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանիէ:Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկներիաշխարհից: Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերևս, սիրելիընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ԱԿՆԱՐԿՍ ՔԵԶ Է»:


Միսաք Մեծարենց ուսումնական փաթեթԱնգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում խոսում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Տղան հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Նա տեսել է շատ գեղեցիկ փողոցներ,բայց նրա տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Նայիբի քուչեն ամենալավն է Չարենցի համար,քանի որ այնտեղ ապրում է այն աղջիկը,որին նա սիրում է։
2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր մեզ,իսկ մենք դեռ պատրաստվում էինք։
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մոլորակի մասին,որը դեռ բացահայտված չէ։
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք Հայկից, որ օգնություն խնդրեք։
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք նոր սերնդի մասին,որոնք արդեն ապացուցել են իրենց կարևորությունը։
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վազում էինք,քանի որ գիտեինք,որ չէր կարելի թողնել,որ մեզ մոտենա։ Մեր ետևից վազող այդ մարդանման գինովցած երևույթը ուղղակի ցանկություն ուներ կռվելու։
Վազելով հասանք մի մեծ գետի,որը քաղաքի ամենամեծն էր։Ես և իմ ծանոթը լավ ենք լողում և սպասելով հարմար պահի՝ցատկեցինք ջրի մեջ,իսկ նա մեր ետևից։
Մենք շատ կարճ ժամանակում հասանք ափ,իսկ նա երկար տանջվելուց հետո նոր կարողացավ դուրս գալ ծովից։Շարունակեց վազել,բայց արդեն ուժասպառ էր։
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք։
4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:
Կամ՝

Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբրերությունները:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:
  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:
  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:
  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:
5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:1.Մարգարը նայեց ծովեզրի լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . 2.Առվակները գլորվում էին Քասախի ձորը:Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:3.Շինականը աչքը դրեց հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:4.Պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:5.Լառ-Մարգարին կարելի է տեսնել բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։6.Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:
7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
1. Սահյանական —Եռօրյա ճամփորդություն Սյունիք (Սահյան-Բակունց)
2.Չարենցին հյուր Երկիր ՆաիրիումՉարենցյան օրերի ամփոփում Կարսում (եռօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)
Կրթական ծրագրերի տարածման և փոխանակման նախագծեր
Լոր գյուղի, Վերիշենի և Գորիսի դպրոցներ, Կարսի լիցեյ

















Комментариев нет:

Отправить комментарий

խառնվածքները

Խառնվածքը Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մա...